Իրանի բանակը մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ
Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը մասնակից են միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ, որը ղեկավարում էր Իրանի Պաշտպանության նախարարության կից հետազոտությունների կենտրոնը, հաղորդում է ISNA-ն:
«ԱՄՆ-ի եւ Իսրայելի հանցավոր ձեռքը հստակ արտացոլված է այս հանցագործության մեջ»,-ասել է նա: Մուսավին հավելել է, որ Իրանի բանակն իրեն իրավունք է վերապահում վրեժխնդիր լինել թշնամիներից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոհսեն Ֆահրիզեադեն, որը ղեկավարում էր ՊՆ-ին կից Պաշտպանական նորարարությունների եւ հետազոտությունների կազմակերպությունը (SPND), մահացել է հիվանդանոցում ահաբեկչական հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից: Նա գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ: Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆահրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները: