Անդրեա Պիրլո․ Ռոնալդուն հոգնածություն ունի այսքան հանդիպումներից հետո
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հանգիստ տալը։ Ֆուտբոլիստը բաց կթողնի «Բենեւենտոյի» դեմ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը։
«Կրիշտիանուի հետ պայմանավորվեցինք, որ նա կհանգստանա, քանի որ հոգնել է այսքան հանդիպումներից հետո։ Մենք նախապես որոշել էինք, որ Ռոնալդուն բաց կթողնի վաղվա հանդիպումը»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
«Բենեւենտո» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։