«Բարսելոնայի» մարզչական շտաբը համաձայն է աշխատավարձի կրճատմանը
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ու մարզչական շտաբի մյուս անդամները ընդունել են ակումբի առաջարկը աշխատավարձի կրճատման վերաբերյալ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
57-ամյա Կումանը նշել է, որ հասկանում է ակումբում ստեղծված ծանր տնտեսական վիճակը եւ աշխատավարձի կրճատման թեմայով կզրուցի ֆուտբոլիստների հետ՝ հայտնելով, որ միայն նրանց համաձայնությունից հետո կլինի վարձատրության նվազեցում։
Առայժմ ֆուտբոլիստներից աշխատավարձի կրճատմանը համաձայնել են դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, պաշտպաններ Ժերար Պիկեն ու Կլեման Լանգլեն եւ կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։ Վերջերս նրանք երկարաձգել են պայմանագրերը, եւ նրանց աշխատավարձը նվազել է 30 տոկոս։