87 պացիենտներ միացված են ԹԱՕ սարքին․ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում
Հայաստանում ներկայումս կորոնավիրուսային ինֆեկցիայով 87 պացիենտներ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Հայաստանի առոջապահության նախարարության տվյալներով՝ եւս 221 պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր կամ ծայրահեղ, իսկ 984 պացիենտների վիճակը՝ ծանր։
Վերջին շաբաթներին Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն իրավիճակն առայժմ չի կարելի կայուն անվանել, նաեւ ծանր վիճակով եւ ԹԱՕ սարքերին միացված պացիենտների թիվը շարունակում է անփոփոխ մնալ։
Երկրում վերջին մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 3656 թեստավորում, որոնց արդյունքում հայտնաբերվել է վարակման 1476 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել է 2094 պացիենտ, մահացել՝ 22-ը։
Նոյեմբերի 27-ի առավոտյան Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 132 346 դեպք։ Փաստացի հիմա բուժվում է 24 580 պացիենտ (մեկ օրում նրանց թիվը նվազել է 648-ով)։ Համավարակի ամբողջ ընթացքում ապաքինվել է 105 149 մարդ, մահացել՝ 2090 պացիենտ։
Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով (44 629) Հայաստանը դեռեւս աշխարհում 10-րդ տեղում է, իսկ մեկ միլիոն բնակչության հաշվարկով մահվան դեպքերի թվով (705) 20-րդ տեղում է։
Կորոնավիրուսով եւս 8 քաղաքացի է մահացել, իշխանությունների ձեւակերպմամբ՝ «այլ հիվանդությունների պատճառով»։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 527։ Այսպիսով՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2617-ի։