«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն ցանկանում է «Կամպ Նոու» ստադիոնն անվանափոխել Մեսիի անունով
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում՝ անվանափոխելու է ակումբի ստադիոնը:
«Մենք հանրաքվե կանցկացնենք, որպեսզի «Կամպ Նոու» ստադիոնն անվանափոխենք Լիոնել Մեսիի անունով»,- Ռուսոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական էին ներկայացրել:
Ակումբի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի սկզբին: