Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը կայցելի Երեւան: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունում:
Երկօրյա աշխատանքային այցը տեղի կունենա նոյեմբերի 27-28-ը: Պետքարտուղարը Ֆրանսիայից Հայաստան մարդասիրական օգնության բեռ կբերի իր հետ: Այցի ընթացքում Ժան-Բատիստ Լեմոանը կայցելի ՀՀ առողջապահության նախարարություն եւ երկու հիվանդանոց:
Նախատեսված են հանդիպումներ երկրի քաղաքական ղեկավարության հետ: