«Մենք հիմա միայն իրար ունենք, էլ ուրիշ ոչինչ. ես ամեն օր տեսնում եմ մարդկանց, որոնք ունեն մեր կարիքը, խնդրում եմ, եկեք օգնենք». Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ այս օրերին շատերն օգնության կարիք ունեն եւ մարդկանց խնդրել շարունակել աջակցությունը։
«Շատերը հարցնում են. «Անահիտ ջան, չե՞ս ավարտում օգնություններդ, պատերազմն ավարտվեց, մարդիկ վերադառնում են տուն. տո՞ւն, մարդկանց մեծամասնությունը անտուն է մնացել, քնում է հատակին եւ ապրում պահեստում։ Ժամանակ է հարկավոր, որ ամեն բան իր տեղն ընկնի»,- գրել է նա։
Դերասանուհին նշել է, որ ցուրտ ձմեռը մոտ է, շատ մարզերում արդեն ձյուն է, եւ ինքն
ամեն օր տեսնում եմ 200-400 մարդու, ովքեր ունեն մեր կարիքը։ Խնդրում եմ ձեզ, եկեք օգնենք։ Մենք արդեն միասին օգնել ենք 3490 հոգու, նրանք տաք կդիմավորեն ձմեռը։ Եկեք կրկին դահլիճը լցնենք ջերմությամբ եւ միասնաբար օգնենք մարդկանց հաղթահարելու ցրտաշունչ ձմեռը...
Ես մի բան հասկացա... մենք հիմա միայն իրար ունենք, էլ ուրիշ ոչինչ. ու ես, այո՛, շարունակում եմ։ Փոխանցեք ձեր 200 դրամը, ավել չեմ համարձակվում ասել, քանի որ գիտեմ, ծանր ժամանակներ են բոլորիս համար»,- նշել է նա։