Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 27-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: