Ռայոլա․ Ինֆանտինոն ցանկանում է ֆուտբոլը դարձնել Հյուսիսային Կորեա
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյի նախաձեռնությունը, որով պետք է սահմանվի ֆուտբոլիստների աշխատավարձի առաստաղ։
«Երբ ՖԻՖԱ-ն սահմանի աշխատավարձի առաստաղ, կնշանակի, որ ակումբներն այլեւս չեն կարողան ինքնուրույն որոշումներ ընդունել։ Որոշ ակումբներ ցուցակված են ֆոնդային բորսայում, եւ ՖԻՖԱ-ն չի կարող նրանց թելադրել, թե ինչպես վարեն իրենց բիզնեսը։
Եթե սահմանափակվի ֆուտբոլիստների առավելագույն աշխատավարձը, ապա պետք է առաստաղ լինի նաեւ տրանսֆերների, ակումբների տնօրենների աշխատավարձի, առաջատար ակումբների խաղերի տոմսերի գնի վրա։
Մենք ապրում ենք կապիտալիստական աշխարհում, բայց Ինֆանտինոն ցանկանում է ֆուտբոլը դարձնել Հյուսիսային Կորեա։ Ես այդ երկրի դեմ ոչինչ չունեմ, բայց Ինֆանտինոն կարող է այնտեղ ապրել, իսկ ես չեմ կարող»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Ռայոլան նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է։