Ռուսաստանի իշխանությունները զայրացած են Պուտինի և Մակրոնի բանակցությունների արտահոսքից. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի ղեկավարությունը վրդովված է ֆրանսիական լրատվամիջոցներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զրույցի բովանդակության արտահոսքից՝ հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը: Զրույցի էությունը խեղաթյուրված էր և չէր համապատասխանում իրականությանը, և Ռուսաստանը Ելիսեյան պալատից բացատրություններ է պահանջում:
Խոսքը Challenges- հրապարակման մասին է, որում ասվում է, որ Ռուսաստանի նախագահը Մակրոնից օգնություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցում և խնդրել է դրա համար ներգրավել Պաստերի ինստիտուտը: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, չունի արտադրական կարողություններ:
Պուտինի ու Մակրոնի բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 7-ին: Կրեմլի կայքը այնուհետ տեղեկացրել է, որ նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի թեմային, կողմերը հետաքրքրություն են հայտնել համագործակցության խորացման հարցում: