Հայտնի է Մարադոնայի մահվան պատճառը
Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող և մարզիչ Դիեգո Մարադոնայի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է, որը հանգեցրել է թոքերի այտուցի։ Այս մասին գրում է Infobae պորտալը՝ դիահերձումից հետո կազմված զեկույցին հղումով։
«Դիլատացիոն կարդիոմիոպաթիայով հիվանդի մոտ առկա է սուր սրտային անբավարարություն, որը հանգեցրել է թոքերի այտուցի», - ասված է դատաբժշկական փորձագետների զեկույցում։
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկանում։ Նրա մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել: