Ե՞րբ Հայաստանում կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնվել
Գարնանը Հայաստանը կարող է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գնումները: Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստին ասաց երկրի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդ նպատակների համար մեր երկիրն արդեն 890 միլիոն դրամի չափով նախնական գումար է փոխանցել կազմակերպությանը, որը համագործակցում է ԱՀԿ-ի հետ»,- հավելեց նա:
Ըստ նրա, ԱՀԿ-ի հաստատմանը հավակնում է 10 դեղամիջոց:
«Սկզբում նախատեսվում է 600 հազար դեղաչափ ձեռք բերել: Հետագայում այս թիվը կավելանա»,- ասաց նախարարը: