Եթե եվրոպական երկրները միասնություն դրսևորեն, Էրդողանը վերջ կտա իր ագրեսիվ քաղաքականությանը․ Euractiv
Եթե եվրոպական երկրները միասնություն դրսևորեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջ կտա իր ագրեսիվ քաղաքականությանը, Բրյուսելի Euractiv անկախ մեդիա ցանցին հայտնել է ԵՄ աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Թուրքիայի նախագահն այժմ ստուգում է իր իշխանության սահմանները և Եվրոպայի համբերության աստիճանը։
«Նախորդ շաբաթ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան պատկանում է Եվրոպային, և միաժամանակ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում նոր NAVTEX թողարկեց։ Թվում է՝ Էրդողանը կա՛մ ծաղրում է, կա՛մ փորձում է չափել Եվրոպայի համբերության աստիճանը, կա՛մ էլ ցանկանում է լիակատար առճակատման գնալ»,-ասել է աղբյուրը։
ԵՄ ղեկավարները ծրագրում են դեկտեմբերի 10-11-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկել դաշինքի առջև ծառացած խնդիրները, ներառյալ՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի հրահրած լարվածությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, թեև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորությանը մեծ է, մի շարք պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Հունգարիան, ավելի վաղ կողմ էին արտահայտնվել Թուրքիայի հետ երկխոսությանը։
Նշվում է նաև, որ «թեև Բուլղարիան ոչ մի դիրք չի զբաղեցրել, այդ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը ԵՄ-ում այսպես կոչված՝ Էրդողանի մարդն է համարվում»։