Երբ լուծման կարոտ միլիոնավոր խնդիրները թողած՝ ընկնում ես ընդդիմության հետևից և քեզ մխիթարում, որ կոտրված ու հուսահատ ժողովուրդն Ազատության հրապարակում չէ, կորուստները չեն սահմանափակվում. «Հրապարակ»
«Դեռ մեկ տարի առաջ մի խելոք մարդ ասաց՝ մեր հույսը կարող է լինել բացառապես այն, որ Նիկոլը հասկանա՝ չի կարելի պառակտել երկիրը, հարկավոր է մարդկանց միավորել, համախմբել, նվազեցնել ատելության ու չարության չափաքանակը, դառնալ բոլորի վարչապետը, հրաժարվել վրեժի ու պատժելու մոլուցքից։
Դա դեռ 2019 թվականն էր, և մենք չունեինք ո՛չ համավարակ, ո՛չ պատերազմ։ Բայց հույսը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այս պարզ ճշմարտությունը կհասկանա և կվերանայի իր պահվածքը, գրեթե զրոյական էր։ Այսօր մենք ունենք քովիդից տառապող ժողովուրդ, պատերազմից բզկտված երկիր, հազարավոր զոհեր, տարածքների հսկայական կորուստներ, հուսահատություն, անելանելիություն, և դրանում ահռելի է Նիկոլի «վաստակը», ով ժամանակին չհասկացավ պառակտման, չարության, հայհոյանքի ու վրեժի մթնոլորտի վտանգները։
Թվում էր՝ գոնե պատերազմը և մեր ինքնիշխանությունից այս կործանարար նահանջը պետք է նրան ուշքի բերեին և հասկացնեին, որ թշնամին սահմանից այն կողմում է, այլ ոչ թե մեր երկրում։ Որ այսօր ոչ թե Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելով, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելով, քեզ քննադատողների վրա ֆեյքերին «քսի տալով» կարելի է հասնել հաջողության, այլ ամենօրյա դաժան աշխատանքով։ Ոչ թե պետք է Արցախում տիրող իրավիճակի վրա աչք փակել, այլ բանակցություններ վարել, որ այդ փաստաթղթի արդյունքում ստեղծված իրավիճակը փոքր-ինչ բարելավվի։
Երբ դու լուծման կարոտ միլիոնավոր խնդիրները թողած՝ ընկնում ես ընդդիմության հետևից և քեզ մխիթարում ես նրանով, որ կոտրված ու հուսահատ ժողովուրդն Ազատության հրապարակի հանրահավաքներին չի մասնակցում, մեր կորուստները դրանով չեն սահմանափակվում։ Ավելին՝ անգամ կողմնակիցներդ շուտով համոզվելու են, որ քո հեռանալն այլընտրանք չունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: