Բերնհարդ Շլինկ` «Ընթերցողը»
Կյանքիս ընթացքում հաճախ եմ ինչ-որ բան արել, որի օգտին չէի վճռել, և չեմ արել մի բան, ինչի օգտին վճռել էի: Ինչ-որ բան իմ մեջ գործում է ինքնիրեն. գնում եմ այն կնոջ մոտ, որին այլևս չեմ ուզում տեսնել, նկատողություն եմ անում վերադասին, չնայած այդ խոսքերի համար կարող եմ վճարել կյանքովս, շարունակում եմ ծխել, չնայած վճռել եմ թողնել ծխելը այն բանից հետո, երբ հասկանում եմ, որ ինձ վիճակված է մինչև կյանքիս վերջը ծխող լինել: Չեմ կարծում, որ մտածելը և վճռելը որևէ ազդեցություն չունեն գործելու վրա: Բայց գործելիս հենց այնպես չի կատարվում այն, ինչ դրանից առաջ մտածել ու որոշել եմ: Չնայած այն ծագում է անկախ ամեն ինչից, բայց մնում է որպես իմ գործողություն, իմ միտք և իմ որոշում:
Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
Գրքամոլ. ֆեյսբուք