Բոատենգ. Երբ խաղում էի Մեսիի կողքին, ցանկանում էի ավարտել կարիերաս
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը խոսել է Իսպանիայի փոխչեմպիոնի առաջատար Լիոնել Մեսիի մասին:
«Ես միշտ ասել եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է, սակայն երբ տեղափոխվեցի «Բարսելոնա», հասկացա, որ Մեսին այլ մոլորակի ֆուտբոլիստ է:
Ես հիանում էի նրա հետ անցկացրած մարզումներով: Երբ խաղում էի Մեսիի կողքին, ինձ ոչ լիարժեք էի զգում, ցանկանում էի ավարտել կարիերաս, քանի որ նա կարողանում էր միայնակ անել ամեն ինչ»,- Բոատենգի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Կևին-Պրինս Բոատենգը վարձակալությամբ «Բարսելոնայում» հանդես է եկել 2019 թվականին: