«Ռեալը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի հետ:
The Sun-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է կատարել «Ռեալին», սակայն մերժում է ստացել Արքայական ակումբից:
Առաջիկայում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 27-ամյա պաշտպանին:
Ռաֆայել Վարանը «Ռեալում» հանդես է գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: