Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է Ղարաբաղից դուրս բերել սիրիացի վարձկաններին
Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես`սիրիացի վարձկանների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Մի քանի օրվա ընթացքում ես կարող էի նկատել, որ Թուրքիայի իշխանությունների կողմից արված հայտարարությունների տոնը որոշ փոփոխություններ է կրել… Բայց ելույթներում փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ է գործողություն, քաղաքական ապարատի փոփոխության իրական վկայություն»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։
«Գործողություններից մեկը, որը մենք ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրսբերումն է»,- շեշտել է նախարարը: