ԱՄՆ-ում բանտարկյալներն ապօրինի կերպով մեկ միլիարդ դոլարի նպաստներ են ստացել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տասնյակ հազարավոր բանտարկյալներ խաբեությամբ COVID-19 համավարակի հետ կապված գործազրկության նպաստներ են ստացել, ընդհանուր գումարը կարող է հասնել 1 միլիարդ դոլարի, հայտնում է NBC-ն` վկայակոչելով Սակրամենտո շրջանի փաստաբան Էն Մերի Շուբերտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խարդախությունն իսկապես ապշեցնում է»,- հայտարարել է Շուբերտը: Նահանգի դատախազները նշել են, որ դա, հնարավոր է, ամենամեծ խարդախության սխեման է Կալիֆորնիայի պատմության մեջ:
Միայն մարտից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Կալիֆորնիայի նահանգային յուրաքանչյուր բանտից նպաստների 35 000 դիմում է ներկայացվել` ընդհանուր 140 միլիոն դոլարի: Դատախազը հավելել է, որ երբեմն նպաստները վճարվում էին հենց բանտարկյալներին կամ ուղարկվում էին հանցագործների հարազատներին եւ ընկերներին բանտերից դուրս:
Նշվում է, որ նպաստների դիմումները կեղծ սոցիալական ապահովության կեղծ համարներ էին ներառում, Ջոն Դոու կամ Ջոն Ադամս անունները, որոնցով ԱՄՆ-ում կոչում են անհայտ անձանց: Պետությունից ֆինանսական օգնության համար «դիմողներից» մեկը գրանցվել էր «Հոտավետ տաբատ» անունով:
Շատ դեպքերում այդ դիմումների վրա նշված էին բանտարկյալների իրական անունները, ստացողների թվում էր մահապատժի դատապարտված 133 անձ, իսկ մահապատժի դատապարտվածները ստացել էին ընդհանեւր 420 հազար ԱՄՆ դոլար: