«Մանչեսթեր Յունայթեդի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վնասվածքներ են ստացել թիմի առանցքային պաշտպաններ Վիկտոր Լինդելյոֆը և Աարոն Վան-Բիսական:
«Դեռ հայտնի չէ, թե ինչ լրջության են Լինդելյոֆի և Վան-Բիսակայի վնասվածքները: Նրանք հավելյալ բուժզննում կանցնեն, որից հետո ակումբը հանդես կգա հայտարարությամբ»,- հանդիպման ավարտից հետո ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Իստանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ 4:1 հաշվով: