Պետերբուրգում առաջին անգամ ամբողջությամբ հնչել է Թարիվերդիեւի հայտնի ստեղծագործությունը (վիդեո)
Պետերբուրգյան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի է ունեցել Միքայել Թարիվերդիեւի «Օլգա Սերգեեւնա» ստեղծագործության պրեմիերան։ Մինչ այդ կոմպոզիտորի կողմից «Օլգա Սերգեեւնա» ֆիլմի համար գրված երաժշտությունը երբեք ամբողջությամբ չի կատարվել։
«Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ ստեղծագործությունների շարքը կատարել են «Նեւսկիյ» լարային նվագախումբը Սերգեյ Պոլյանիչկոյի ղեկավարությամբ եւ Միքայել Թարիվերդիեւի երաժշտությունը ներկայացնող դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը։ Համերգին մասնակցել է կոմպոզիտորի այրի Վերա Թարվերդիեւան։
«Հանկարծ մեր արխիվում հայտնաբերեցի «Օլգա Սերգեեւնա»-ի երաժշտության ամբողջ ձայնագրությունը։ Այնտեղ շատ է իմպրովիզացիան։ Հատվածներ կան, ուր Թարիվերդիեւը դաշնամուրի կամ կլավեսինի առաջ է։ Եվ երաժշտությունը ձայնագրել է «Մոսֆիլմի» ստուդիայում։ Ես սկավառակ պատրաստեցի, այն անվանեցի «Լռության արտացոլում»»,- պատմել է Վերա Թարիվերդիեւան։
Միքայել Թարիվերդիեւը «Օլգա Սերգեեւնա» հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունը գրել է 1974թ.-ին, հենց այդ ժամանակ էլ ձայնագրվել է սկավառակը։ Կոմպոզիտորի այդ աշխատանքն արժանացել է Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։