ՀՖՖ-ն շարունակում է արցախցի երեխաների համար միջոցառումները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար միջոցառումների շարքը։
ՀՖՖ ներկայացուցիչներն ու կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամներն այցելել են Ծաղկաձորում գտնվող Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հանգստյան տուն, որտեղ ժամանակավորապես հանգրվանած արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրել են տարբեր խաղեր, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Արցախցի երեխաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ստացել նաև նվերներ՝ հագուստ, գնդակներ, գրենական պիտույքներ։