Մեկ օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 արցախցի․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Վերջին մեկ օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 հոգի: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձածները 15 հազար են՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգնման հարցում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցույց տալու համար ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել մոտ 3000 տոննա շինանյութ»,- ասել է Կոնաշենկովը՝ հավելելով, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է շփման գծի ամբողջ երկայնքով:
«Հումանիտար ականազերծման կենտրոնն իրականացրել է պայթունավտանգ առարկաների մաքրում մոտ 1 հա մակերեսի և 1, 5 կմ ճանապարհի վրա: Ստեփանակերտում 78 շենք է ստուգվել, այդ թվում՝ դպրոց և ջրի մաքրման ու ֆիլտրման կայան»,– հայտնել է Իգոր Կոնաշենկովը: