Վերջին 10 օրում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում:
Առողջպահության նախարարությունից հայտնում են, որ մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երեւան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երեւան քաղաքի եւ Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: