Բայդենը Թրամփի նկատմամբ հետաքննություն չի նախաձեռնի
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենն ասել է, որ հետաքննություն չի սկսի երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով NBC-ն:
«Ես չեմ անի այն, ինչ անում է այս նախագահը, եւ արդարադատության նախարարությունը որպես գործիք չեմ օգտագործի` պնդելու համար, որ ինչ-որ բան է պատահել»,- ասել է Բայդենը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա հայտարարել է, որ կենտրոնանալու է ամերիկյան հասարակությանը վստահությունը եւ այն իմացությունը վերադարձնելու ուղղությամբ, որ մարդիկ հաղթահարելու են: