Իհարկե կհանդիպեմ Դոնալդ Թրամփի հետ, եթե նա խնդրի. Բայդեն
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե վերջինս այդ հարցով դիմի իրեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե կհանդիպեմ, եթե նա խնդրի»,- ասել է Բայդենը:
Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: