ՔՊ = քաղաքական պարտություն. Նախօրեին բողոքի ակցիան ՔՊ-ի գրասենյակի դիմաց (Լուսանկարներ)
Երևանում նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ երիտասարդները: Բարձրախոսով ակցիայի մասնակիցներից մեկը կոչ է արել ՔՊ-ի անդամներին դուրս գալ ու միանալ պայքարող ժողովրդին. «Կամ կանգնում ենք պետականության կողքին, կամ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողքին: Այլևս փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ խայտառակ փաստաթղթով դավաճանեց ամբողջ ժողովրդին: Դուք դեռ ժամանակ ունեք, որ ձեր վրայից հանեք դավաճանական խարանը»:
Հավաքվածները վանկարկել են «Նիկոլ դավաճան»: Նրանց ձեռքին եղել են պաստառներ՝ «Որն է ձեր հայրենիքը», «Ամոթ», «ՔՊ = քաղաքական պարտություն»:
Ակցիայի մասնակիցներից մեկը ՔՊ-ի շենքի դիմաց մայթին ներկով գրել է. «Դուք ծառայում եք Ադրբեջանին»: Ոստիկանները վերցրել են ներկը եւ բերման ենթարկել երիտասարդ աղջկան եւ եւս մեկ երիտասարդի: