Բայդենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի ներքաշվի ավելորդ հակամարտությունների մեջ
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր օրոք Ամերիկան չի ներքաշվի ավելորդ հակամարտությունների մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս ամբողջ թիմը ազգային անվտանգության և դիվանագիտության մեջ առավել խոշոր նվաճումների է հասել: Դա հնարավոր է դարձել գործընկերների հետ աշխատելու տասնամյակների փորձի շնորհիվ:
Հենց այդպես ենք մենք պահպանում Ամերիկայի անվտանգությունը՝ առանց ավելորդ ռազմական հակամարտությունների մեջ ներքաշվելու»,- ասել է Բայդենը՝ ներկայացնելով իր թիմին:
Անցած օրվա ընթացքում միանգամից երեք առանցքային նահանգներ՝ Փենսիլվանիան, Միչիգանը և Նեվադան, հաստատել են դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: