«Սա ուղղակի ցուցանակ չէր, սրա հետ մեր միջից կարեւոր բան ապամոնտաժվեց ու երբեք չի լրանալու». Գևորգ Գրիգորյան
Դերասան Գևորգ Գրիգորյանը գրառում է արել՝ հրապարակելով Արցախի մուտքն ազդարարող ցուցանակի ապամոնտաժման լուսանկարը։
«Սա ուղղակի ցուցանակ չէր, սրա հետ մեր միջից կարեւոր բան ապամոնտաժվեց ու երբեք չի լրանալու...
Կեցցե այն Հայաստանը, որ բերեցիք, դուք արժանի չէիք Արցախ ունենալու, տիեզերական արդարություն կա։ Ափսոս, որ մենք նույն գետի մեջ ենք, ու մենք էլ զրկվեցինք ամենակարեւորից, ինչը ձեր համար դժբախտ ու դժգույն էր ու պետք չէր...»,- Facebook-յան էջում գրել է նա: