Բայդենն ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքել է ավելի քան 80 միլիոն ձայն
Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքել է 80 միլիոն ձայն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով NBC հեռուստաալիքի ներկայացրած տվյալներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենի օգտին քվեարկել է 80 013 916 մարդ, իսկ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի օգտին՝ 73 882 361, մնացած թեկնածուները միասին հավաքել են 2 867 746 ձայն:
Cook Political Report սոցիոլոգիական ընկերության տվյալներով՝ Բայդենը հավաքել է 80 033 996 ձայն, իսկ Թրամփը՝ 73 878 907:
Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: