Գվարդիոլա․ Մյուս լիգաները միշտ առավելություն են ունենում Պրեմիեր լիգայի նկատմամբ եվրագավաթներում
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ դժգոհել է անգլիական խաղացանկի խտությունից։
«Մյուս լիգաները միշտ առավելություն են ունենում անգլիական Պրեմյեր լիգայի նկատմամբ եվրագավաթային մրցաշարերում։
Այս մրցաշրջանում նաեւ ստիպված ենք եղել հարմարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված պայմաններին։
Մենք չենք ունենում ձմեռային դադար, հանդիպումներն ու մրցաշարերը շատ են, ինտենսիվությունը բարձր է, եղանակային պայմաններն ու խաղադաշտերը բարդ են։
Հաղթանակը Չեմպիոնների լիգայում կպչուն միտք չէ։ Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր լավագույն խաղը։ Մենք այդ մասին խոսում ենք ամեն մրցաշրջանում։ Այս անգամ էլ կձգտենք նվաճել տիտղոսը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Օլիմպիակոս» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։