Նեթանյահուին և ԱՄԷ թագաժառանգին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄԷ թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Զաիդ Ալ Նահայանը Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ուիլյամ Դեվիդ Թրիմբլի կողմից առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, հայտնում է Jerusalem Post-ը:
Ըստ պարբերականի, պետությունների ղեկավարները առաջադրվել են Նոբելյան մրցանակի՝ խաղաղ պայմանագրի կնքման համար, որը սկիզբ է դրել Իսրայելի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորմանը:
Հյուսիսիռլանդացի Թրիմբլը 1998-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ 1998-ին Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության լուծման ջանքերի համար: Այս կապակցությամբ Նեթանյահուի գրասենյակը կարծում է, որ Նոբելյան կոմիտեն, ամենայն հավանականությամբ, կքննարկի առաջադրումը: