Զիդան․ Պետք է բարելավենք առանց Ռամոսի անցկացրած հանդիպումների վիճակագրությունը
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի բացակայությունը Միլանի «Ինտերի» հետ առաջիկա դիմակայությունում։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում։
«Մենք գիտենք, թե ինչքան կարեւոր է այդ խաղացողը մեր թիմի համար, բայց մենք պետք է բարելավենք առանց Ռամոսի անցկացրած հանդիպումների վիճակագրությունը։ Մենք կձգտենք դեպի դրականը փոխել առանց Ռամոսի հանդիպումների արդյունքը։
Հասկանում ենք, որ շատ բարդ կլինի, բայց ցանկանում ենք վաստակել 3 միավոր»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
34-ամյա Ռամոսը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականում։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա երկու շաբաթ հետո։
«Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։