ՉԼ․ Բուֆոնը, Բոնուչին, Կիելինին չեն ընդգրկվել «Յուվենտուսի» հայտացուցակում
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չի մասնակցի հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։ Իտալացի խաղացողը վնասվածք է ստացել։
Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն նաեւ պաշտպաններ Մերիհ Դեմիրալը, Լեոնարդո Բոնուչին եւ Ջորջո Կիելինին։ Կազմ են վերադարձել Աարոն Ռեմսին եւ Ֆեդերիկո Կիեզան, հաղորդում է ESPN-ը։
«Յուվենտուս» - «Ֆերենցվարոշ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։