«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն՝ «Մանչեսթեր Սիթիին»․ Մոռացեք Մեսիի մասին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը վստահ է, որ թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ձմռանը կամ հաջորդ ամռանը չի հեռանա կատալոնական ակումբից։
Նրան ձեռք բերելու ցանկություն ունի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որի գլխավոր մարզիչն է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան։
«Ես արդեն զրուցել եմ «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն, իմ ընկեր Ֆերան Սորիանոյի հետ եւ խորհուրդ տվել մոռանալ Մեսիին եւ Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու համար այլ տարբերակ փնտրելու անհրաժեշտության մասին։
Մեսին կմնա մեր ակումբում։ Եվ մենք կնվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Ֆոնտի խոսքը մեջբերում է AS-ը։
Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։