Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը դատարանի առաջ կկանգնի
Անգլիական «Աստոն Վիլայի» և Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջեկ Գրիլիշը դատարանի առաջ կկանգնի, տեղեկացնում է Sky Sports-ը:
25-ամյա ֆուտբոլիստն 2020 թվականին 4 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը նախատեսում է նման իրավիճակում պատասխանատվության ենթարկել 1 տարվա ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները 4 անգամ խախտած վարորդին:
Ջեկ Գրիլիշի առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
Անգլիացի ֆուտբոլիստին սպառնում է խոշոր ֆինանսական տուգանք: