Թուրքիայի ԱԳՆ-ն գնահատել է ԼՂ հարցով Մոսկվայի հետ փոխգործակցությունը
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը շոշափելի արդյունքներ է տալիս, որոնք արտահայտվել են Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանի հետ ԼՂ հարցով երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ: Մենք կշարունակենք այդ ռազմավարական մոտեցումը»,-ասել է նա:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի հետ հուշագիր է ստորագրվել հրադադարի հսկողության հարցով մոնիթորինգի կենտրոն ստեղծելու մասին:
«Կարծում ենք՝ այդ համաձայնագիրը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ Հայաստանի համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում տիրի խաղաղություն եւ կայունություն»,-հավելել է թուրք նախարարը: