Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը 10 տուրից հետո առաջատարից հետ է 2 միավորով
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020 օնլայն մրցաշարի 10 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և Սերգեյ Կարյակինի ու Լե Կուանգ Լիմի հետ բաժանում է 11-13 տեղերը:
Առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է, որն ունի 6.5 միավոր։ Մագնուս Կարլսենը, Դին Լիրենն ու Ուեսլի Սոն ունեն 6-ական միավոր և բաժանում են 2-4 տեղերը:
6-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ, 7-րդ տուրում պարտվեց Թեմուր Ռաջաբովին, 8-րդ տուրում ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոնի հետ, 9-րդ տուրում պարտվեց Ալիրեզա Ֆիրուջային, իսկ 10-րդ տուրում ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վայշե-Լագրավի հետ:
Մրցաշարի նախնական փուլը կավարտվի նոյեմբերի 24-ին եւս 5 տուրով։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։
Skilling Open 2020 -ի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։ Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։