Երկուշաբթի օրվա հետ կապված նախանշաններ
Ձեզ ենք ներկայացնում մի քանի նշաններ' կապված երկուշաբթի օրվա հետ: Հավատալ դրանց, թե ոչ, որոշեք ինքներդ.
Երկուշաբթի խորհուրդ չի տրվում կարևոր գործ սկսել:
Երկուշաբթի ճանապարհ չեն ընկնում' զգուշանալով անհաջողոթյունից:
Եթե երկուշաբթի օրը հարևանից որևէ բան վերցնես, ապա ողջ շաբաթվա ընթացքում տունդ առատ կլինի:
Եթե երկուշաբթի օրը հյուրեր ունենաս, ապա ողջ շաբաթ տունդ հյուրաշատ կլինի:
Երկուշաբթի օրն ինչ-որ մեկին պարտքով գումար տալը լավ նշան չէ. ողջ շաբաթ գումար կծախսես:
Երկուշաբթի օրը փռշտալը լավ նշան է. շաբաթվա ընթացքում նվեր կստանաս:
Կան մարդիկ, ովքեր երկուշաբթի օրը չեն ուտում միս և ձուկ: