Մոսկվայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 8400 մարդ է մահացել
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 76 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 8455 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 561 000 դեպք է գրանցվել, 410 600 վարակակիր ապաքինվել է:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Իրավիճակը ՌԴ-ում ընդհանուր
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 491 դեպք, ինչն առավելագույն ցուցանիշն է համավարակի սկսվելուց ի վեր։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբին հղումով։
Նախորդ օրը գրանցվել է մահվան 361 դեպք. ընդհանուր առմամբ, շտաբի տվյալներով` համավարակի ընթացքում երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 37 031 մարդ։ Հիվանդության պայմանական մահացությունը շարունակում է մնալ 1,73%-ի սահմաններում։
Մեկ օրում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն ավելացել է 24 326-ով՝ հասնելով 2 138 828-ի։ Վերջին հինգ օրվա ընթացքում վարակվելու օրական դեպքերի թիվը գերազանցում է 24 հազարը։ Մեկ օրում ապաքինվել է 23 226 հիվանդ։ Ընդհանուր բուժվածների թիվը հասել է 1 634 671-ի։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:
Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 59 562 510 դեպք, որից 1 402 932-ը՝ մահվան ելքով։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 41 197 205 մարդ։