Հերթը Բադասյանինն է. ով է հավանական փոխարինողը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողների 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։
Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջև՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջև։
Վարդապետյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Գրիգորյանն ասաց․ «Նման բան չկա, խորհուրդ եմ տալիս կապվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: