Գերմանիան քննարկում է Նավալնիի համար վիզայի երկարացման հարցը
Բեռլինի Սենատը հայտարարել է, որ ներկայում քննարկվում է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի համար Շենգենյան վիզայի երկարացման հարցը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում՝ Բեռլինի կլինիկաներից մեկում, Նավալնին կոմայի մեջ էր երկար ժամանակ: Նրան այնտեղ էին տեղափոխել Օմսկի կլինիկայից: Ավելի ուշ գերմանական իշխանությունները, վկայակոչելով ռազմական բժիշկներին, հայտարարել էին, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» մարտական թունավորումների խմբի նյութից:
Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը ընդդիմադիր գործչի թունավորմանը և պահանջում է տրամադրել նրա հետազոտման բոլոր տվյալները: