UFC-ն հայտարարել է Մաքգրեգորի և Պորյեի մենամարտի օրը
UFC-ն պաշտոնապես հայտարարել խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Ջաստին Պորյեի մենամարտի անցկացման վերաբերյակ ձեռք բերված համաձայնության մասին:
Մաքգրեգորի և Պորյեի միջև ռևանշ մենամարտը տեղի կունենա 2021-ի հունվարի 23-ին կայանալիք UFC 257 մրցաշարում:
Ավելի վաղ Պորյեի հետ մենամարտ անցկացնելու մասին Ինստագրամի իր պաշտոնական էջում գրառում էր կատարել նաև Մաքգրեգորը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Ջաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով: