ԴԱԻՇ-ը Սինա թերակղզում կազմակերպել է մի քանի գրոհներ և ահաբեկչություններ
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները միաժամանակ մի քանի գրոհներ են իրականացրել Եգիպտոսի անվտանգության ուժերի վրա Սինայի թերակղզու հյուսիսում, որը զբոսաշրջիկների համար սիրված արձակուրդային վայր է: Ըստ Directorate 4 Telegram ալիքի՝ շաբաթվա վերջին ահաբեկիչները պայթեցրել են Եգիպտոսի զինված ուժերի BAE Caiman զրահապատ մեքենաների շարասյունը: Նրանք ոչնչացրել են նաև եգիպտացի զինվորականների օժանդակ սարքավորումները: Զոհվածների և վիրավորների թվի մասին հավաստի տվյալներ դեռ չկան:
Այս ահաբեկչությանը զուգահեռ ջիհադականները մի քանի անգամ հարձակվել են Շեյխ uուվեյդի մերձակայքում գտնվող եգիպտական անցակետերի վրա: Հայտնի է, որ այստեղ նրանց հաջողվել է սպանել 4 զինվորի և վնասել տեսահսկման համակարգը:
Իսլամիստները շարունակում են հավաքել իրենց ուժերը և ակտիվ պայքար մղել Սինա թերակղզու հյուսիսում: