Գատուզո. Իբրահիմովիչն այժմ ավելի ուժեղ է, քան 12 տարի առաջ
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Իբրահիմովիչը հզոր ֆուտբոլիստ է, և տարիքը ազդեցություն չի թողնում նրա խաղի վրա:
Կարծում եմ, որ այժմ Զլատանն ավելի ուժեղ է, քան նույնիսկ 12 տարի առաջ»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 39-ամյա Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: