Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից. Նոր նախարարն է Վահրամ Դումանյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, իսկ Վահրամ Դումանյանը նշանակվել է այդ պաշտոնին, այս մասին հայտարարել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունիցից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասվում է Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման հրամանագրում:
ՀՀ նախագահի՝ Վահրամ դումանյանին ՀՀ ԿԳՄՍՆ նախարար նշանակելու հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»: