Արմեն Ջիգարխանյանի բնակարանը կարող է տուն-թանգարանի վերածվել
Ռուս գործարար Յուրի Ռաստեգինը, որին կիսով չափ պատկանում է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի բնակարանը, հայտնել է անշարժ գույքի հետագա ճակատագրի մասին, գրում է kp.ru կայքը:
Հայտնի է, որ ձեռնարկատերը բնակարնի մի մասը ձեռք է բերել չորս տարի առաջ և այն անսահմանափակ ու անվճար վարձակալության պայմանագրի հիմքով Ջիգարխանյանին տրամադրել:
Ռաստեգինը նշել է, որ ցանկանում է բնակարանը թանգարանի վերածել:
«Նա համաձայնություն է տվել, որ այնտեղ իր թանգարանը լինի, թույլ է տվել իր լուսանկարներն օգտագործել: Դա շնորհակալություն էր առ այն, որ նրան ամբողջ կյանքի համար բնակարան եմ տրամադրել: Տեսագրություն ունեմ, որտեղ նման պայմանագիր ենք կնքում»,- նշել է գործարարը:
Ծրագրվում է ապագայում թանգարանում ոչ մեծ լսարանի կամ ստուդիական ձայնագրության համար մշակութային միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ անցկացնել:
Նշվում է, որ ձեռնարկատերն այս ծրագրերը չի քննարկել Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, որը բնակարանի երկրորդ մասի սեփականատերն է համարվում: