Ադրբեջանը հեռակա կարգով ձերբակալել է Սեյրան Օհանյանին
Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «ցեղասպանություն» հոդվածով:
Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանը քննել էր ներկայացված հայցը եւ որպես խափանման միջոց հեռակա կարգով կալանք էր ընտրել Օհանյանի նկատմամբ:
Այս կապակցությամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել նախկին նախարարի նկատմամբ: