Հայտնի է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելու ամսաթիվը
ԱՄՆ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման թիմի ղեկավար, բժիշկ Մոնսեֆ Սլաուին հայտարարել է, որ ամերիկացիները կկարողանան պատվաստվել արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ից, հաղորդում է CNN-ը:
Ուրբաթ Pfizer եւ BioNTech ընկերությունները դիմել են ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությանը պատվաստանյութի օգտագործումը հրատապ կարգով թույլատրելու համար:
Սլաուիի խոսքով՝ դա նշանակում է, որ պատվաստումները հաստատելու դեպքում դրանք կսկսվեն արդեն հաջորդ օրվանից:
«Մեր ծրագիրը կայանում է նրանում, որ ունենանք հնարավորություն ուղարկել պատվաստանյութերը հաստատման պահից 24 ժամում դեպի իմունիզացման կետեր»,-ասել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում: