Մեծ Բրիտանիայում ցանկանում են սահմանել «կովիդային անձնագրեր»
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են «կովիդային անձնագրեր» սահմանելու հարցը նրանց հանար, որքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, գրում է The Sunday Times թերթը:
Պարբերականի հաղորդմամբ՝ այդ միջոցը թույլ կտա պատվաստվածներին ազատորեն տեղաշարժվել երկրում՝ ներառյալ աշխատանքային գործուղումենրը: Այդ որոշման մասին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է հայտարարել երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին:
Ենթադրվում է, որ Ջոնսոնը նաեւ կհայտարարի դեկտեմբերի 2-ից ազգային կարանտինի ավարտի եւ լոկալ սահմանափակումներին վերադարձի մասին:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով է վարակվել արդեն 1 497 135, մահացել՝ 54 721 մարդ: